Դավիթ Նալբանդյանը կասեցրել է իր մասնակցությունը Copa Peugeot թենիսի ցուցադրական մրցաշարին

Դավիթ Նալբանդյանը կասեցրել է իր մասնակցությունը Copa Peugeot թենիսի ցուցադրական մրցաշարին

PanARMENIAN.Net - Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը դադարեցրել է մասնակցությունը Copa Peugeot թենիսի ցուցադրական մրցաշարին, քանի որ նրան սկսել է անհանգստացնել աջ ծունկը: Ավելի մանրամասն Նալբանդյանի վնասվածքի մասին հայտնի կդառնա առաջիկա օրերին, հայտնում է թենիսիստի պաշտոնական կայքը:

Թենիսիստն ու նրա թիմը որոշել են այդպիսով ավարտել 2011թ. ելույթները: Copa Peugeot մրցաշարում Նալբանդյանն առաջին հանդիպմանը հաղթեց Խուան Կառլոս Ֆերերոյին (Իսպանիա): Երկրորդ խաղում նա պետք է հանդիպեր Մարկոս Բաղդադիսի հետ (Կիպրոս): Այժմ մրցաշարը կշարունակվի առանց Նալբանդյանի մասնակցության:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---