Արթուր Բաղդասարյանը կմասնակցի ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի նիստին

Արթուր Բաղդասարյանը կմասնակցի ՀԱՊԿ ԱԽ  քարտուղարների կոմիտեի նիստին

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 19-ին ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն, հայտնում է ԱԱԽ մամլո ծառայությունը:

Պատվիրակությունը կմասնակցի Մոսկվա քաղաքում անցկացվելիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստին: Այցի շրջանակներում ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը կհանդիպի նաև ՌԴ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---