Յուրա Մովսիսյան. Կեղտոտ միջոցներով ձեռք բերված հաղթանակ ինձ հարկավոր չէ17 դեկտեմբերի 2011 - 11:10 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» հարձակվող Յուրա Մովսիսյանը, որը sovsport.ru կայքում ՌԴ պրեմիեր լիգայի լավագույն խաղացողի համար ընթացող երկրպագուների քվեարկության առաջատարն է, ասել է, որ երախտապարտ է բոլոր նրանց, ով քվեարկում է իր օգտին: «Կարծում եմ, որ ես «Կրասնոդարի» առաջատարներից մեկն եմ: Խաղաշրջանի ընթացքում ես աշխատել եմ խաղալ իմ առավելագույն հնարավորություններով, ինչը թույլ տվեց ինձ ընդգրկվել առաջնության լավագույն ֆուտբոլիստների ցուցակում»,-ասել է Մովսիսյանը, հաղորդում է sovsport.ru-ն: Այն հարցին ի պատասխան, թե քվեարկության ընթացքում եղել են հարձակվողրի օգտին ձայների «հավելումների» փորձեր, Մովսիսյանը պատասխանել է, որ դա նրան դուր չի գալիս: «Լավ է, որ նրանք, ով հետևում են քվեարկությանը, չեղյալ են համարել «հավելված» ձայները: Նման խարդախություններին ես դեմ եմ: Կեղտոտ միջոցներով ձեռք բերված հաղթանակ ինձ հարկավոր չէ: Ես հարգում եմ ինչպես Վորոնինին, այնպես էլ Դումբիային, որոնք առաջատար եռյակում են: Նրանք լավագույնն են: Սեյդուն 20 ավելի գոլ է խփել, իսկ Անդրեյն ուղղակի սենսացիա է»: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |