Հրանտ Դինքի մարդասպանն ահաբեկիչ չէ, որոշել է Ստամբուլի դատարանը17 դեկտեմբերի 2011 - 12:24 AMT PanARMENIAN.Net - Ստամբուլի դատարանը որոշել է լրացուցիչ դատավարություն չսկսել «Ակոս» հայ-թուրքական թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի մարդասպան Օգյուն Սամաստին ահաբեկչության մեջ մեղադրելու գործով: Ինչպես հաղորդում է «Ակոսը», դատարանը վճռել է, որ Սամաստը հանցակից չէ ահաբեկչական կազմակերպություններին, և այս կապակցությամբ հանել է ահաբեկչության վերաբերյալ մեղադրանքները, որոնք առաջադրվել էին լրագրողի սպանության մեղադրանքի հետ միասին: «Ակոս» հայ-թուրքական թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքն սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլում` թերթի գրասենյակի մոտ, 17-ամյա Օգյուն Սամասթի կողմից: Վերջինս բերման է ենթարկվել սպանությունից 32 ժամ անց: 2011թ. ամռանը Ստամբուլի դատարանը վճիռ կայացրեց Սամասթին 23 տարվա ազատազրկման դատապարտելու վերաբերյալ: Լսումների ընթացքում Սամասթը հայտնել է, որ թուրքական իշխանությունների հակահայկական քարոզչության զոհն է դարձել: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը |