Հայտնի է դարձել ԱՊՀ ղեկավարների խորհրդի հոբելյանական նիստի օրակարգը![]() 17 դեկտեմբերի 2011 - 12:32 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայանալիք ԱՊՀ ղեկավարների խորհրդի հոբելյանական նիստի օրակարգի նախագծում ընդգրկվել է 5 հարց: Ինչպես հայտնում է ԱՊՀ գործադիր կոմիտեն, ԱՊՀ մասնակից երկրների ղեկավարները մտադիր են հաստատել իրենց հավատարմությունը այդ ձևաչափով համագործակցությանը, մարդկանց իրական կյանքի բարելավմանը, նրանց բարեկեցության աճին: Գագաթաժողովի ընթացքում պետության ղեկավարները կնախանշեն ԱՊՀ երկրների համագործակցության առանցքային ոլորտները 2012թ. համար: Նախատեսվում է, որ հաջորդ տարի դա կլինի համագործակցությունը կապի ու տեղեկատվայնացման ոլորտը: Գագաթաժողովի մասնակիցները կքննարկեն նաև ԱՊՀ առաքելության դերի բարձրացումը նախագահական ու խորհրդարանական ընտրություններում, կորոշեն 2012թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաքները: Ինչպես հայտարարել էր ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Սերգեյ Պրիխոդկան, գործնականում բոլոր պետությունների ղեկավարները հաստատել են իրենց մասնակցությունը միջոցառմանը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |