ԱՄՆ Կոնգրեսը պահանջում է, որպեսզի Օբաման սերտ տազմական համագործակցություն հաստատի Վրաստանի հետ17 դեկտեմբերի 2011 - 13:22 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսը քվեարկել է Վրաստանի հետ` Թբիլիսիին ամերիկյան սպառազինության վաճառք ենթադրող ավելի սերտ ռազմական հարաբերությունների հաստատման օգտին: Համապատասխան դրույթը ներառվել է 2012 ֆինանսական տարվա Պենտագոնի բյուջեի մասին օրինագծում, որը հաստատվել է Սենատի կողմից: Ավելի վաղ այն հավանության էր արժանացել նաև Ներկայացուցիչների պալատի կողմից: Փաստաթուղթն ուղղվել է Բարաք Օբամայի կողմից ստորագրվելու: Ինչպես նշվում է օրինագծի 1244 հոդվածում, «փաստաթուղթը ստորագրելուց ոչ ուշ, քան 90 օր անց նախագահը պետք է մշակի և Կոնգրեսում ներկայացնի ԱՄՆ և Վրաստանի միջև ռազմական համագործակցության կարգավորման ծրագիրը` ներառյալ պաշտպանական սպառազինության վաճառքը»: Բացի այդ, Կոնգրեսի անդամները կուզենային, որպեսզի Օբամայի վարչակազմը համոզի «ՆԱՏՕ-ի մյուս անդամներին և Ալյանսին միանալու հավակնորդ երկրներին` վերականգնել և ավելացնել ռազմական տեխնիկայի և ունեցվածքի վաճառքն ու ռազմական ծառայությունների մատուցումը Վրաստանին` վերջինիս հետ ռազմական հարաբերությունների և համագործակցության խորացման ուղղությամբ ՆԱՏՕ-ի ավելի լայն ջանքերի շրջանակում»: Սենատում նման դրույթն օրինագծի մեջ ընդգրկելու նախաձեռնողը հանրապետական Ջոն ՄակՔեյնն էր, որը բազմիցս հայտարարել է, որ Վրաստանին ամերիկյան զենքն անհրաժեշտ է ինքնապաշտպանության համար: Կոնգրեսի Ստորին պալատում նրան ակտիվորեն աջակցում էր, մասնավորապես, հանրապետական Մայքլ Թերները, որը հարցադրում էր կատարում, թե «ինչպես կարելի է չվաճառել պաշտպանական զենք մի երկրին, որի զինվորները Աֆղանստանում մեջք մեջքի մարտնչում են ամերիկացիների հետ»: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Վարչապետ․ Սահմանային սյուները ՀՀ անվտանգության երաշխիքի սյուներ են, եթե գործընթացը կասեցվի` պատերազմ կլինի Նա ասել է, որ պետք է ամեն ինչ անել սահմանային սյուները շատացնելու համար Փաշինյանը` ՀՀ նպատակների մասին․ Թուրքիայի և Ադրբեջանի հետ թշնամության կառավարում, նվազեցում, զրոյացում Նա ասել է, որ այս համատեքստում կառավարությունը հատուկ կարևորություն է տալիս «Խաղաղության խաչմերուկ» նախագծին Փաշինյան․ Սահմանազատումն արվում է ԽՍՀՄ վերջին քարտեզների հիման վրա, 1988–ի սահմանազատումն իրավական ուժ չունի Նա, սակայան, չի նշել, թե կոնկրետ որ թվականի քարտեզի մասին է խոսքը Փաշինյան․ Ալմաթիի հռչակագիրը խաղաղության պայմանագրում ներառելու հարցը կքննարկվի մայիսի 10-ին Վարչապետին հացրել են, թե ինչո՞ւ Բաքուն չի համաձայնում Ալմաթիի հռչակագիրը ներառել նաև խաղաղության պայմանագրում |