Any.do հիշեցումներ նշելու ծրագրով կարելի է կառավարել բաց թողնված զանգերը

Any.do հիշեցումներ նշելու ծրագրով կարելի է կառավարել բաց թողնված զանգերը

PanARMENIAN.Net - Այսուհետ բաց թողնված զանգեր ստանալիս, կարելի է «հիշել» դրանք՝ հետո զանգելու համար։ Any.do կոչվող բջջային ծրագիրը հիշեցում-առաջադրանք (reminder-task) ծրագիր է։ Այն սինխրոնիզացիա է կատարում Google Task-երի հետ։Any.do-ի միջոցով կարելի է կառավարել բջջային զանգերը։ Երբ զանգ եք ստանում և զբաղված լինելու պատճառով չեք կարողանում պատասխանել, կարող եք նույն պահին արագորեն Any.do-ով պահպանել այդ զանգը՝ այսօր վաղը կամ մեկ այլ օր զանգելու հիշեցում ընտրելով։

Any.do-ն կարելի է կառավարել նաև ձայնով՝ մուտք անելով հրամանները ձայնային կառավարմամբ։ Any.do-ով կարելի է նաև այլ առաջադրանքներ և հիշեցումներ մուտքագրել։

Ծրագիրը հասանելի է Android Market-ում և iTunes-ում։ Այն ունի նաև վեբ տարբերակ։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---