Ռուբեն Հայրապետյան. Աշուն-գարուն համակարգը թույլ կտա մեր հավաքականներին ավելի լավ լավ խաղալ17 դեկտեմբերի 2011 - 14:01 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը մեկնաբանել է Հայաստանի առաջնությունն աշուն-գարուն համակարգով անցկացնելու վերաբերյալ որոշումը՝ նշելով, որ ՀՖՖ գործկոմը դա արել է եվրոպական առաջնությունների չափանիշներին համապատասխանելու համար: «Ես դժգոհ էի Հայաստանի երիտասարդական հավաքականի ելույթներից Եվրոպայի առաջնության ընտրական փուլում: Մարզիկների ֆիզիկական պատրաստվածությունը թերի էր: Իսկ քանի որ ընտրական մրցաշարերի բոլոր հիմնական խաղերն անց են կացվում աշնանը, մենք կայացրեցինք նման որոշոմ, որպեսզի հավաքականները պատրաստ լինեն»,-ասել է Հայրապետյանը: Գործկոմը նաև որոշել է, որ Հայաստանի առաջնություններում ակումբները պետք է հրաժարվեն օտարերկրացի դարպասապահներից: Ըստ Հայրապետյանի, դա կնպաստի դարպասապահների զարգացմանը: «Պատանեկան մարզադպրոցները այդպիսով մեծ ուշադրություն կդարձնեն դարպասապահներին: Մեզ մտահոգում էր այն, որ երկրի առաջնությունում 8 ակումբներից 5-ը օտարերկրացի դարպասապահներ ունեն»: Հայրապետյանը նաև ասել է, որ ՀՖՖ-ն 2012թ. մտադիր է Գյումրիում ավարտել ֆուտբոլի դպրոցի շինարարությունը, որն արդեն 2 ամիս է ինչ ընթանում է: «Մտադիր ենք դպրոցներ կառուցել Վանաձորում և Երևանի Նորագավիթ համայնքում»,-հավելել է նա: ՀՖՖ նախագահն ասել է, որ նոր մանրամասներ «Հրազդան» մարզադաշտի մասին հայտնի կդառնան հաջորդ շաբաթ: Հայրապետյանը խոստովանել է նաև, որ իրեն շատ է ուրախացնում այն, որ Հայաստանի հավաքականի ու Կրասնոդարի» հարձակվող Յուրա Մովսիսյանով սկսել են հետաքրքրվել ուժեղ ակումբներ: «Մովսիսյանն ուժեղ խաղացող է և այլ ակումբ տեղափոխվելու դեպքում կկարողանա դա օգտագործել ի նպաստ Հայաստանի հավաքականի: Դա չի կարող բացասաբար անդրադառնալ նրա վրա, ինչպես մի ժամանակ Էդգար Մանուչարյանի տեղափոխվելը «Այաքս»: Յուրան ուժեղ ու համարձակ ֆուտբոլիստ է, թեև Մանուչարյանը տեխնիկապես ավելի պատրաստված է»,-ասել է նա: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ճանապարհը փակ է Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը երկկողմանի փակ է Միրզոյանը ՔՊ–ի հետ քննարկել է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ ՄԻՊ․ Երեխաների իրավունքների պաշտպանության տեսանկյունից առաջնային է կրթական բարենպաստ միջավայրի ստեղծումը Նա նաև կարևորել է բուլինգի դեմ պայքարի ուղղությամբ համապարփակ և արդյունավետ միջոցների ձեռնարկումը |