Յուրա Մովսիսյան. Կփորձենք օգտագործել բոլոր լավ որակները ԱԱ-2014 ընտրական մրցաշարում17 դեկտեմբերի 2011 - 14:35 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» հարձակվող Յուրա Մովսիսյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ 2011 թվականը հայկական ֆուտբոլի համար շատ արգասաբեր էր, և ազգային հավաքականը արտակարգ ֆուտբոլ ցուցադրեց: «Մինչ այդ մեր հավաքականն այդպիսի խաղ չէր ցուցադրել և նման արդյունք չէր ունեցել: Մենք շատ վստահ էինք խաղում և արեցինք ամեն ինչ, որպեսզի նվաճենք EURO-2012 ուղեգիրը: Կփորձենք օգտագործել բոլոր լավ որակները ԱԱ-2014 ընտրական մրցաշարում»,- խոստովանել է ֆուտբոլիստը: Մովսիսյանը գտնում է, որ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի B խումբն ուժեղ է, և եթե իրենց հաջողվի դուրս գալ խմբից, ապա դա իսկական հերոսություն կլինի: «Խմբում մեր մրցակիցները շատ ուժեղ հավաքականներ են, բայց մենք միշտ դաշտ ենք դուրս գալիս հանուն հաղթանակի և կանենք ամեն հնարավոր բան, որպեսզի հաջող ելույթ ունենանք»,- ընդգծել է Մովսիսյանը: B խմբում Հայաստանի հավաքականը կխաղա Իտալիայի, Դանիայի, Չեխիայի, Բուլղարիայի և Մալթայի հետ: Առաջին խաղը հայկական ընտրանին կանցկացնի 2012թ. սեպտեմբերի 7-ին Մալթայի հետ, իսկ կավարտի շրջանը Իտալիայի հետ հանդիպմամբ 2013թ. հոկտեմբերի 15-ին: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |