Հավաքարարը 435 հազար դրամ է գողացել

Հավաքարարը 435 հազար դրամ է գողացել

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 6-ին Վանաձոր քաղաքի խանութներից մեկի տնօրենը ոստիկանության Վանաձորի բաժնում հաղորդում էր տվել, որ խանութի հավաքարարը՝ 51-ամյա Ծաղիկ Պ.-ն, օգտվելով վաճառողների անզգուշությունից, դրամարկղից գողացել է 15.000 դրամ:

Ոստիկանությունից հայտնել են, որ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է` հոկտեմբերի 29-ից մինչև դեկտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում Ծաղիկ Պ.-ն խանութի դրամարկղից պարբերաբար գողացել է ընդհանուր առմամբ 435.000 դրամ: Կատարվում է քննություն:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---