Վահան Հովհաննիսյան. 2011-ին աղքատության ավելացման պայմաններում ձեռքբերումների մասին խոսելը տեղին չէ![]() 17 դեկտեմբերի 2011 - 15:07 AMT PanARMENIAN.Net - ՀՅ Դաշնակցություն ընդդիմադիր կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը լրագրողներին մեկնաբանել է ավարտին մոտեցող 2011 թվականի արդյունքները: Նա առանձնակի ուշադրություն է հրավիրել երկրում աղքատության ավելացման խնդրին, ինչի մասին վկայում են անգամ պետական տվյալները: «Այդ պայմաններում ձեռքբերումների մասին խոսելը տեղին չէ: Ի՞նչ ձեռքբերումների մասին կարող է խոսք գնալ, երբ քո ժողովուրդն աղքատանում է»,- նկատել է Դաշնակցության ներկայացուցիչը: Նա հավելել է, որ սոցիալական իրադրությունը երկրում անկայուն և խոցելի է: Ինչ վերաբերում է արտաքին քաղաքական ոլորտին, ապա որպես ձեռքբերում Հովհաննիսյանը նշել է Ֆրանսիայի և Լիբանանի նախագահների այցերը Հայաստան, որոնց ժամանակ մի շարք լուրջ հայտարարություններ արվեցին: Ընդ որում, նա ընդգծել է, որ մինչ օրս հետ չի կանչվել Հայաստանի ստորագրությունը Հայ-թուրքական արձանագրությունների ներքո, որոնք դրա շնորհիվ շարունակում են բացասական ազդեցություն գործել Հայաստանի վրա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |