Հայ մարզիկները 5 ոսկե մեդալ նվաճեցին Վրաստանում խառը մենամարտերի միջազգային մրցաշարում

PanARMENIAN.Net - Հայաստանի խառը մենամարտերի հավաքականը մասնակցեց դեկտեմբերի 11-12-ին Վրաստանում անցկացված միջազգային մրցաշարին, որին մասնակցում էին նաև մարզիկներ Վրաստանից և Ադրբեջանից: Հայաստանի հավաքականի` Վրաստան մեկնած բոլոր հինգ անդամները ոսկե մեդալներ նվաճեցին:

«Մեր բոլոր մարզիկները եզրափակչում հաղթանակներ տարան ադրբեջանցիների հանդեպ, ընդ որում` 4 մենամարտեր ավարտվեցին առաջին իսկ ռաունդում: Մենք թիմային հաշվարկով առաջին տեղը զբաղեցրեցինք»,- հաղորդել է Հայաստանի Արմֆայթինգի ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանը:

Ղուկասյանը հայտնել է, որ 2011 թվականին ֆեդերացիայի աշխատանքը գերազանց է գնահատում, քանի որ հայ մարզիկները ելույթ ունեցան 26 միջազգային մրցաշարերում և կարողացան բազմաթիվ մեդալներ նվաճել: առաջնություններ էին կազմակերպվել նաև Հայաստանում:

Այս տարի հայ մարզիկներն իրենց վերջին մրցաշարին կմասնակցեն Մախաչկալայում, որտեղ Հրանտ Ասատրյանը (68կգ) և Էդիկ Աբելյանը (77կգ) կմասնակցեն աշխարհի թիմային առաջնությանը:

Ֆեդերացիայի նախագահի խոսքով` 2012 թվականին հայ մարզիկները կրկին ելույթ կունենան տարբեր միջազգային մրցաշարերում:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---