2012թ. Օլիմպիադայի անվտանգությունը կապահովի խաղաղ ժամանակ բրիտանական խոշորագույն ռազմական խմբավորումը17 դեկտեմբերի 2011 - 15:24 AMT PanARMENIAN.Net - Խաղաղ ժամանակ բրիտանական խոշորագույն ռազմական խմբավորումը կհսկի 2012թ. ամառային Օլիմպիադան Լոնդոնում: Անվտանգությունը կապահովեն 13,5 հազար զինվորներ և սպաներ, բրիտանական ՌԾՈՒ առաջատար հարվածային նավերից մեկը, ուղղաթիռակիր «Օուշնը»` «Պումա» և «Լինքս» ուղղաթիռներով, ինչպես նաև «Բալուեք» դեսանտային նավը, հաղորդում է newsru.com-ը: Օլիմպիական խաղերի ժամանակ «Նորտհոլտ» օդակայանում` Լոնդոնից արևմուտք, ժամանակավորապես կտեղակայվեն «Թայֆուն» կործանիչ-ռմբակոծիչներ, որոնք այժմ գտնվում են Շոտլանդիայի օդակայաններում և Լինքոլնշիր անգլիական կոմսությունում: 2012թ. խաղերի մայրաքաղաքի երկինքը կպաշտպանեն նաև ավելի քան 11կմ խոցման հեռահարությամբ «ցամաք-օդ» դասի հրթիռներ: Զինծառայողները, այդ թվում` Աֆղանստանից վերադարձող, կկազմեն Օլիմպիական խաղերի` 23,7 հազ. մարդուց բաղկացած անվտանգության ուժերի կմախքը: Սակայն մինչ օրս պարզ չէ, թե ինչպես են զինվորականներն այդ գործողությունների ժամանակ փոխգործակցելու աշխարհում խոշորագույն մասնավոր հսկիչ ընկերության` «Ջի-4-Է»-ի ավելի քան 10 հազար աշխատակիցների հետ, և ինչպիսի հագուստով են կատարելու Խաղերի հսկման առաքելությունը` քաղաքացիական, թե սեփական համազգեստով:
Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Խոսնակը հերքել է Բաքվում կայանալիք COP29–ին Փաշինյանի մասնակցության մասին լուրերը «Փաշինյանի աշխատանքային օրակարգում նման այց չի պլանավորվում»,–ասել է նա Փաշինյան․ ԱՕԿՍ-ի շենքում խանութ, սրճարան, ռեստորան բացելու սահմանափակում չկա Նա նշել է, որ միակ սահմանափակումը, որ դրվել է, այն է, որ շենքի մշակութային բովանդակությունը չվնասվի Շոյգու․ ՆԱՏՕ-ն ՀԱՊԿ երկրներ ներխուժում է մշակում Նա հավելել է, որ ՀԱՊԿ երկրների համար անմիջական սպառնալիք է ՆԱՏՕ-ի շարունակական ընդլայնումը Սև ծովից ցիկլոն է գալիս․ Ջերմաստիճանը կնվազի 6-9 աստիճանով Հնարավոր է նաև կարկուտ |