Աղվան Հովսեփյան. Ամենակարևոր ձեռքբերումը մեր միասնությունն է17 դեկտեմբերի 2011 - 15:26 AMT PanARMENIAN.Net - Կարեն Դեմիրճյանի անվան մարզհամերգային համալիրում այսօր տեղի է ունեցել «Նիգ-Ապարան» հայրենակցական բարեգործական հասարակական միության 5-րդ հոբելյանական համագումարը: Համագումարի ավելի քան 2040 պատվիրակներին և շուրջ 500 հյուրերին կազմակերպության նախագահ Հայկազ Նավասարդյանը ներկայացրել է «Նիգ-Ապարան» հայրենակցական միության կատարած աշխատանքները և ձեռքբերումները: Հաշվետու զեկույցում նշվեցին հայրենակցական միության կողմից Ապարանի տարածաշրջանում, հանրապետության մյուս մարզերում, մասնավորապես Սյունիքում, Լոռիում, ինչպես նաև Երևանում կատարված բազում միջոցառումները և այլ կազմակերպչական աշխատանքները: Զեկույցում հատկապես կարևորվեցին այն միջոցառումները, որոնց մասնակիցների աշխարհագրությունը արդեն դուրս է եկել Ապարանի տարածաշրջանից, դարձել հանրության կողմից սիրված ու սպասված: ««Նիգ Ապարան» ՀՄ գործունեության ամենամեծ ձեռքբերումը, որը այլևս անշրջելի է, դա տարիների ընթացքում աննկատ ձևավորված, բայց այսօր արդեն անհերքելի իրողություն դարձած մեր միասնությունն է»- իր խոսքում շեշտել է միության պատվավոր նախագահ Աղվան Հովսեփյանը: Հոբելյանական 5-րդ համագումարում ««Նիգ Ապարան» հայրենակցական միության պատվավոր նախագահ Աղվան Հովսեփյանի կողմից «Մեր բարեկամ» շքանշանով պարգևատրվեցին ականավոր քաղաքական և պետական գործիչ Վլադիմիր Մովսիսյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, գործարար Հրանտ Վարդանյանը, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը, Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Դերենիկ Դումանյանը: Համագումարը, կանոնակարգով սահմանված կարգով, կատարեց նաև «Նիգ Ապարան» ՀԲՀԿ ղեկավար կազմի ընտրությունը: Ընտրվեց կազմակերպության խորհուրդը, նախագահությունը և կազմակերպության նախագահ: Համագումարի կողմից «Նիգ Ապարան» ՀԲՀԿ նախագահ ընտրվեց Ազգային ժողովի պատգամավոր, բարեգործ Սամվել Ալեքսանյանը: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության |