ՀՀ նախագահը «Ընկերությունների համաշխարհային խմբի» հետ քննարկել է ՀՀ-ում չինական ներդրումների հնարավորությունը![]() 17 դեկտեմբերի 2011 - 17:09 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսին և բարոնուհու առաջարկով Հայաստան ժամանած չինական «Ընկերությունների համաշխարհային խումբ» ընկերության հիմնադիր և նախագահ դոկտոր Ջոննի Հոնին և փոխնախագահ Քիթ Բենեթին: Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը, չինական «Ընկերությունների համաշխարհային խումբ»-ը, որպես վենչուրային կապիտալ թողարկող ընկերություն, որ տարբեր երկրներում ներդրումային ծրագրեր է իրականացնում, հետաքրքրված է նաև Հայաստանի տնտեսության մեջ ներդրումներով: Հանդիպման ժամանակ բարոնուհի Քոքսը նշել է, որ իբրև Հայաստանի բարեկամ, շարունակում է իր հնարավորությունների չափով աջակցել մեր երկրին և ուրախ կլինի, եթե չինական այս ընկերությունը Հայաստանի տնտեսության հեռանկարային որոշակի ոլորտներում ներդրումներ կատարի: Նախագահը ողջունել է նախաձեռնությունը և նշել, որ Հայաստանի պետական մարմինները պատրաստ են քննարկելու և օժանդակելու «Ընկերությունների համաշխարհային խմբի» ներդրումային ծրագրերին: Զրուցակիցներն անդրադարձել են հատկապես բարձր տեխնոլոգիաների, հանքարդյունաբերության ոլորտներում ներդրումային հնարավորություններին, որոնք վերոհիշյալ ընկերության հետաքրքրության շրջանակներում են և Հայաստանում համարվում են դինամիկ զարգացող ճյուղեր: Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է խոսել հայ-չինական բարձր մակարդակի հարաբերությունների մասին, ընդգծելով, որ չինական մի շարք ընկերություններ արդեն իսկ ակտիվ գործունեություն են ծավալում հայաստանյան շուկայում՝ մասնակցելով որոշակի ծրագրերի, և ուրախ կլինի դրանց շարքում «Ընկերությունների համաշխարհային խմբին» ևս տեսնելու:
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |