Ամերիկյան զորքերի վերջին շարասյունը լքել է Իրաքը

PanARMENIAN.Net - Ամերիկյան զորքերի վերջին շարասյունը հատել է Քուվեյթի սահմանը` լքելով իրաքյան տարածքը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղելով Ֆրանս Պրեսս գործակալաությանը:

Այսպիսով, փաստացիորեն ավարտվում է Իրաքում ամերիկյան բանակի գրեթե իննամյա ներկայությունը: Որբաթ ԱՄՆ իրաքյան իշխանություններին է հանձնել այդ երկրում իր զինված ուժերի վերջին բազայի կառավարումը:

Գործակալության տեղեկատվության համաձայն, Իրաքում կմնան ԱՄՆ ԶՈՒ մոտավորապես 157 զինծառայողներ, որոնք կմասնակցեն իրաքցի զինվորականների ուսուցմանը: Այնտեղ կմնա նաև ամերիկյան ռազմածովային ստորաբաժանում, որը կպաշտպանի Բաղդադում ԱՄՆ դեսպանատունը:

2003 թ սկսված իրաքյան պատերազմը, որի արդյունքում տապալվեց այդ երկրի նախագահ Սադամ Հուսսեինի ռեժիմը, պատճառ հանդիսացավ գրեթե 4.5 հազար ամերիկացի զինծառայողների մահվան: Արևմտյան ԶԼՄ-ի տվյալներով, խաղաղ բնակչության շրջանում զոհերի փաստացիորեն հաստատված թիվը 2003 թ սկսած կազմում է 100-120 հազար:

Իրաքի ղեկավարությունը ԱՄՆ զորքերի հեռանալը անվանում է երկրի ինքնիշխանության ձեռքբերում, սակայն բազմաթիվ իրաքցիներ չգիտեն` ինչ ուղղությամբ է շարժվելու երկիրը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---