Orange-ը մեկնարկում է նոր ծառայություն ինտերնետ բաժանորդների համար![]() 19 դեկտեմբերի 2011 - 11:11 AMT PanARMENIAN.Net - Այսօր Orange-ը մեկնարկել է Ինտերնետ Միասին ծառայությունը, որի շնորհիվ Orange-ի Ինտերնետ ծառայության բաժանորդներն այսուհետ կարող են ստանալ 1 կամ 2 լրացուցիչ SIM քարտ, որոնք կկցվեն հիմնական հաշվին և կկարողանան միաժամանակ օգտագործել ինտերնետ բաժանորդագրությամբ նախատեսված գերարագ ինտերնետի ծավալը: Այս մասին տեղեկացնում են ընկերության մամլո ծառայությունից։ Գերարագ ինտերնետի ծավալը սպառելուց հետո քարտերից յուրաքանչյուրով հնարավոր կլինի օգտվել անսահմանափակ ինտերնետից մինչև 256 Կբ/վ կամ 512 Կբ/վ ներբեռնման արագությամբ` համապատասխան սակագնային պլանի: «Մեր ավելի քան 70 000 ինտերնետ բաժանորդներից շատերը հաճախ կարիք են ունենում կիսվելու իրենց ինտերնետով մտերիմների հետ կամ օգտագործում են մեկից ավել սարքավորումներ ինտերնետ մուտք գործելու համար: Այս նոր ծառայության շնորհիվ դա միանգամայն հնարավոր է դառնում, քանի որ այսուհետ մեկ ընտանիքի անդամները կամ մտերիմ ընկերները կարող են միաժամանակ օգտվել ինտերնետի միևնույն բաժանորդագրությունից »,- ասել է Orange Արմենիայի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան: Ինտերնետ Միասին ծառայության ամսավճարը յուրաքանչյուր լրացուցիչ SIM քարտի համար 2000 դրամ է: Հավելյալ SIM քարտերով ինտերնետից օգտվելու համար բաժանորդները կարող են նաև վարձակալել Ինտերնետ Հիմա մոդեմ` յուրաքանչյուր մոդեմի համար ամսական վճարելով 1000 դրամ: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |