Չավուշօղլու. Սարկոզին «անձնական պատասխանատվություն կկրի» Ֆրանսիայի և Թուրքիայի կապերի վատթարացման համար19 դեկտեմբերի 2011 - 11:19 AMT PanARMENIAN.Net - ԵԽԽՎ նախագահ Մևլութ Չավուշօղլուն Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևի ընդունման համար «պատասխանատվությունը» բարդում է երկրի նախագահ Նիկոլյա Սարկոզիի վրա: «Եթե այդ օրենքն ընդունվի, Սարկոզին անձնական պատասխանատվություն կկրի ինչպես պատմության առաջ, այնպես էլ Ֆրանսիայի և Թուրքիայի միջև հարաբերությունների վատթարացման համար: Գնալով ավելի ակնհայտ է, որ Սարկոզին, քննարկման առաջադրելով այդ օրինագիծը, մտածում էր ոչ թե Ֆրանսիայի շահերի, այլ սեփական քաղաքական կուսակցության նեղ շահերի մասին»,- հայտնել է Չավուշօղլուն, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները: ԵԽԽՎ նախագահն ընդգծել է, որ Թուրքիան այն երկիրը չէ, որը կարող է նախընտրական քննարկումների առարկա դառնալ այս կամ այն պետությունում: «Թուրքիան ուժեղ երկիր է և կարող է իրեն պաշտպանել: Պատմությունը ցույց կտա այն կողմը, որը կտուժի այդ օրինագծի ընդունումից, և դա, միանշանակ, Թուրքիան չի լինելու»,- նշել է նա: Դեկտեմբերի 22-ին Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևը կդիտարկվի Ֆրանսիայի Ազգային Ժողովում: Բանաձևը Հայոց ցեղասպանության ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրոյի չափով տուգանք: Այս կապակցությամբ Թուրքիան սպառնացել է հետ կանչել դեսպանին Փարիզից, եթե Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն տա այդ օրենքին:
Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ Փաշինյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր Նա ելույթ է ունեցել, որին հաջորդել է հանդիսավոր զորահանդեսը |