Հայաստանի հակամենաշնորհային մարմինը խոստացել է զբաղվել պետգնումների ոլորտով

Հայաստանի հակամենաշնորհային մարմինը խոստացել է զբաղվել պետգնումների ոլորտով

PanARMENIAN.Net - Մրցակցության տեսանկյունից պետգնումների ոլորտն ունի կարևոր նշանակություն, քանի որ դրանք երկրի բյուջեում ոչ պակաս կարևոր կետ են հանդիսանում: Այդ մասին Երևանում դեկտեմբերի 19 լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է Հայաստանի ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը: «Պետգնումների միջոցով իշխանությունները կարող են կրճատել մրցակցությունը, օրինակ, եթե կա հակամենաշնորհային դավադրություն կամ իշխող դիրքի չարաշահում, ինչը բացասաբար կանդրադառնա մրցակցության վրա»,-մանրամասնել է նա:

Այս առնչությամբ Արտակ Շաբոյանը հայտնել է, որ գործարարների ներկայացուցիչներն արդեն հայտնում են այն մասին, որ այդ ոլորտում արդեն կան չարաշահումներ: «Մենք սկսել ենք այդ միջավայրի համապատասխան հետազոտությունները, հետևողականորեն անցկացնելու ենք աշխատանքներ այդ ուղղությամբ, որոնց արդյունքներով արդեն հաջորդ տարվա սկզբին կհայտարարվեն վարչական վարույթներ սկսելու մասին»,-խոստացել է նա:

Սկսած 2012թ. Հայաստանում պետգնումները կիրականացվեն armeps.am էլեկտրոնային համակարգի միջոցով, ինչը թույլ կտա բարձրացնել պետֆինանսների կառավարման թափանցիկությունը և նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը: Այսօրվա դրությամբ, համակարգն արդեն աշխատում է պիլոտային ռեժիմում: Մրցույթների առաջին արդյունքները պատրաստ կլինեն ընթացիկ տարվա դեկտեմբերից, իսկ 2012թ պետական մոտավորապես 60 մարմին կմիացվի համակարգին:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---