Ալեքսանդր Իսկանդարյան. Ադրբեջանն այժմ ավելի քիչ է «զենք թափ տալիս»19 դեկտեմբերի 2011 - 13:42 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան կարգավորումը շարունակում է մնալ լճացման վիճակում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Կովկաս» հետազոտական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: Ըստ նրա, չնայած նրան, որ գործընթացում առանձնակի փոփոխություններ չեղան, զգալիորեն փոխվել է ադրբեջանական կողմի ճարտասանությունը: Այդ համատեքստում փորձագետը նշել է, որ Բաքվից ավելի հաղվադեպ է հնչում «զենքի զրգնոցը», այսինքն երկիրը կարծես հրաժարվել է ռազմաշունչ հայտարարություններից: «Ադրբեջանում ավելի հաճախ են հայտարարություններ հնչում այն մասին, որ ղարաբաղյան հակամարտությունը դեռ երկար չլուծված կմնա, նրանք նույնիսկ հրաժարվել են այն հայտարարություններից, թե մտադիր են հակամարտությունը լուծել ռազմական ճանապարհով»,-ասել է նա: Ըստ Իսկանդարյանի, ինչպես հակամարտող կողմերը, այնպես էլ միջազգային հանրությունն արդեն հասկացել են, որ ղարաբաղյան խնդրի լուծման համար ժամանակ է հարկավոր: Փորձագետը նաև ուշադրությունը դարձրել է այն հանգամանքին, որ Բաքուն հայտարարեց Արցախի ու Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում պատ կառուցելու մասին՝ ասելով, որ դա իրողությունների ընդունում է նրանց կողմից: «Սովորաբար, այն սահմաններում, որոնք ցանկանում են վերացնել, պատեր չեն կառուցում»,-ասել է նա: Ադրբեջանը պաշտպանական պատ է կառուցում Արցախի հետ շփման գծի երկայնքով: Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, ԼՂՀ Մարտակերտի շրջանի հարևանությամբ արդեն կառուցվել է 700 մ երկարությամբ ու 3 մետր բարձրությամբ պատը: Ուշագրավ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում Ամենաընթերցվողը բաժնում | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Մելիքյան․ Խուզարկում են Ստեփանակերտի քաղաքապետի տունը «Հետոն էլ է պարզ»,–գրել է նա «Երեմյան Փրոջեքթսը» Երևանում կաթնամթերքի արտադրության գերժամանակակից գործարան է բացել Այն կառուցվել է ներդրումային խոշոր նախագծի շրջանակում, որը մեկնարկել էր 2022 թվականին |