Երկխոսությունը ՀԱԿ-ի ու իշխանությունների միջև փոխեց քաղաքական իրողությունը Հայաստանում![]() 19 դեկտեմբերի 2011 - 13:45 AMT PanARMENIAN.Net - Անցնող տարին շատ հետաքրքիր էր, հատկապես, ներքին քաղաքականության առումով: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Կովկաս» հետազոտական կենտորնի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: Փրոձագետը նշել է, որ ամենահետաքրքիրը ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ու իշխանությունների փոհհարաբերություններն էին: Ըստ նրա, կողմերի այդ որոշումը կապված էր 2012թ. մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների հետ, «որպեսզի մրցակցությունը ընտրությունների ընթացքում լինի միայն քաղաքական, ոչ թե այլ ոլորտում»: Ինչպես նշել է Իսկանդարյանը, այդ գործընթացը փոխեց քաղաքական իրողութունը Հայաստանում: Փորձագետը նշեց, որ անցնող տարում Հայաստանում վերադասավորումներ տեղի ունեցան քաղաքական վերնախավում, որոշ մարդիկ հեռացվեցին իշխանությունից, մյուսները ընդգրկվեցին իշխանության շարքերում: Ըստ նրա, այս գործընթացը, որը վաղուց է սկսվել, փորձ է հեռացնել օլիգարխներին կադրային ու քաղաքական որոշումներ կայացնելուց: Ինչպես նշել է Իսկանդարյանը, բոլոր այդ գործընթացները կապված են առաջիկա ընտրությունների հետ և մայիսին կայանալիք ԱԺ ընտրություններից հետո քաղաքական տարին կավարտվի: Սակայն, փորձագետը չի բացառել, որ ընտրություններին կարող են հաջորդել ընդդիմության բողոքները, ինչպես դա սովորաբար լինում է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |