Արտակ Շաբոյանը նախատոնական շրջանում հույսը դնում է տնտեսվարող սուբյեկտների խելամտության վրա![]() 19 դեկտեմբերի 2011 - 14:07 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժոցովը նախատոնական շրջանում ուշադիր հետևում է տնտեսվարող սուբյեկտների վարքին, հատկապոս նրանց, որոնք զբաղվում են սոցիալապես կարևոր ապրանքների իրացմամբ: Այդ մասին դեկտեմբերի 19 Երևանում լրագրողների հետ կայացած զրույցում հայտարարել է Հայաստանի հակամենաշնորհային մարմնի նախագահ Արտակ Շաբոյանը: Ինչպես հաղորդել է ՏՄՊՊՀ նախագահը, հակամենաշնորհային մարմնի ներկայացուցիչներն ամենօրյա ձևաչափում շուկաներում իրականացնում են մոնիտորինգ և հետևում են տնտեսվարող սուբյեկտների գնային քաղաքականությանը: Այդ թվում կազմակերպվել է ձվի արտադրողների հետ հանդիպում՝ խուսափելու համար նախորդ տարվա իրարանցումից: 2010թ դեկտեմբերի 10-ից հետո Երևանում հավի ձուն դարձել էր դեֆիցիտային մթերք, իսկ եթե դրանք հայտնվում էին վաճառասեղաններին, ապա գնային տարբերությունը կազմում էր մոտավորապես 70-80 դրամ, իսկ երբեմն նաև հասնում էր 120 դրամի: «Մենք զգուշացրել ենք, որ հետևողական ենք լինելու, և եթե կրկնվի նախորդ տարվա իրավիճակը, ապա նրանք չեն կարողանա խուսափել խիստ պատժից»,-ընդգծել է նա` հույս հայտնելով, որ տնտեսվարող սուբյեկտներն ավելի սառը կդատեն: Արտակ Շաբոյանը նախատոնական շրջանում հույսը դնում է Հայաստանի տնտեսվարող սուբյեկտների խելամտության վրա Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |