Սիրիայի իշխանությունները որոշել են թույլ տալ դիտորդների մուտքը երկիր

Սիրիայի իշխանությունները որոշել են թույլ տալ դիտորդների մուտքը երկիր

PanARMENIAN.Net - Սիրիայի իշխանության ներկայացուցիչներն այսօր ստորագրել են արձանագրություն, որը թույլատրում է Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) դիտորդների առաքելության մուտքը երկիր: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, դիտորդները պետք է համոզվեն, որ երկրի իշխանություններն իրոք փորձում են խաղաղ ճանապարհով կարգավորել ճգնաժամը և դադարեցնել արյունահեղությունը:

Համաձայնագիրը ենթադրում է նաև զորքերի դուրսբերում այն քաղաքներից, որոնք դեմ էին հանդես եկել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմին, քաղբանտարկյալների ազատում և ընդդիմության հետ երկխոսության հաստատում: Սիրիան լիովին չի ժխտել ԱՊԼ «ճանապարհային քարտեզը», սակայն պնդել է, որ երկրում իրավիճակի մշտական մոնիտորինգը կխախտի նրա ինքնիշխանությունը:

Դեկտեմբերի 16-ին Ռուսատանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում առաջարկեց Սիրիայի վերաբերյալ որոշման նախագիծ: Փաստաթղթում դատապարտվում է բռնությունը հակամարտության բոլոր կողմերի հանդեպ` ինչպես կառավարական, այնպես էլ ընդդիմադիր շարժման, ինչպես նաև անհանգստություն է արտահայտվում Սիրիայի անօրինական կազմավորումներինց զենքի անօրինական մատակարարման վերաբերյալ: Բացի այդ, որոշման նախագիծը աջակցություն է հայտնում ԱՊԼ գործողություններին, որոնք ուղղված են հակամարտության կարգավորմանը:Այն նաև կոչ է անում իշխանությունների և ընդդիմադիրների միջև քաղաքական երկխոսության:

Սիրիայի իշխանությունները որոշել են երկիր թողնել դիտորդներին

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---