Բենիամին Մարգարյանի սպեկտրալ շրջահայութունն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ռեգիստրում19 դեկտեմբերի 2011 - 16:05 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 19-ին Բյուրականի աստղադիտարանում տեղի ունեցավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ծրագրի միջազգային ռեգիստրում հայտնի հայ աստղագետ Բենիամին Մարգարյանի Բյուրականի սպեկտրալ շրջահայության ընդգրկման կապակցությամբ հավաստագրի հանդիսավոր հանձնումը: Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանին հավաստագիրը ՅՈՒՆԵՍԿՕ-ի անունից հանձնեց ՀՀ փոխարտգործնախարար Աշոտ Հովակիմյանը: Հանձնելով հավաստագիրը, Հովակիմյանը նշեց, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի այդ ծրագիրը կոչված է կանխելու արխիվների ու գրադարանների ոչնչացումը և այժմ ռեգիստրը ընդգրկում է 239 անուն աշխարհի 100 երկրներից: Նա նշել է, որ Մարգարյանի շրջահայությունը տեղ է զբաղեցրել ռեգիստրում Չինաստանի կայսրների և Ազգությունների լիգայի արխիվների, Կոպերնիկոսի, Բախի ու Բեթհովենի աշխատանքների կողքին: Հայկ Հարությունյանն իր հերթին հավելեց, որ լրագրողների հետ հանդիպումները աստղադիտարանում արդեն բարի ավանդույթ են դարձել, ինչը «վկայում է այն մասին, որ Բյուրականը մի գիտական կենտրոն է, որն այնպիսի արդյունք է տալիս, որով Հայաստանը կարող է հպարտանալ»: Աստղադիտարանի տնօրենը նշել է, որ Մարգարյանի շրջահայությունը Հայաստանից երկրորդն է այդ ռեգիստրում Մատենադարանից հետո: Հայկական աստղագիտական ընկերակցության ղեկավար Արեգ Միքայելյանը կարևորեց Մարգարյանի աշխատանքը և նշեց, որ այն Հայաստանում թվայնացված առաջին գիտական աշխատանքն է և առաջիններից մեկն աշխարհում: Նա նշեց նաև, որ Մարգարյանի սպեկտրալ շրջահայութունը հիմք հանդիսացավ հայկական վիրտուալ աստղադիտարանի համար: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |