Զավեն Բադոյան. Կաշխատեմ լավ խաղալ և ընդգրկվել ԲԱՏԷ-ի հիմնական կազմում19 դեկտեմբերի 2011 - 16:30 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի և «Իմպուլսի» կիսապաշտպան Զավեն Բադոյանը, ով վերջերս է պայմանագիր ստորագրել Բելառուսի չեմպիոն ԲԱՏԷ-ի հետ, «Ւմպուլսի» պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է, որ Բարսելոնայում կայացած հավաքներում շատ բան է սովորել: «Հավաքների ընթացքում ես ընկերացա թիմակիցներիս հետ: Ես փորձաշրջան էի անցնում ձախ կիսապաշտպանությունում, որտեղ էլ հենց պետք է փոխարինեմ Պավել Նիխայչիկին, ով ռեղափոխվել է մոսկովյան «Դինամո»: Անհրաժեշտության դեպքում կարող եմ խաղալ դաշտի կենտրոնում նաև որպես հարձակվող»,- ասել է ֆուտբոլիստը: Բադոյանը խոստովանել է, որ կարճ ժամանակահատվածում ընկերացել է ԲԱՏԷ-ի թիմակիցների հետ, հատկապես բրազիլացի կիսապաշտպան Ռենան Բեսանիի հետ: Նրա խոսքով, հունվարի 16-17 ֆուտբոլիստները կանցնեն բուժզննում, իսկ հունվարի 20 կսկսեն պատրաստվել երկրի առաջնությանը: ԲԱՏԷ-ն Թուրքիայում կանցկացնի 3 ուսումնամարզական հավաք. «Կաշխատեմ լավ խաղալ և մտնել ակումբի հիմնական կազմ: Ուզում եմ հանդես գալ եվրագավաթներում և տեղ ունենալ Հայաստանի հավաքականում»: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |