«Սոչի-2014» կազմկոմիտեն սկսել է լիցենզիոն հուշանվերների վաճառքը

PanARMENIAN.Net - «Սոչի-2014» կազմկոմիտեն սկսել է լիցենզիոն հուշանվերների վաճառքը: Միաժամանակ վաճառքի է հանվել ավելի քան 100 անուն ապրանքանիշ, այդ թվում նաև Սոչիի Օլիմպիական խաղերի թալիսմաններ`Ընձառյուծը, Նապաստակը և Սպիտակ արջը, «Ռոսբալտին» են հաղորդել կազմկոմիտեում:

Արդեն վաճառքի են հանվել ֆիրմային հագուստ, հուշանվերներ, խաղալիքներ, գրենական պիտույքներ և տնային պարագաներ, ինչպես նաև փոստային նամականիշներ, հաղորդում է rosbalt.ru-ն:

Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերի ռուսական կազմկոմիտեն ծրագրում է հուշանվերների հաշվին աշխատել 40 մլն դոլար: Սոչիի Օլիմպիական խաղերը կկայանան փետրվարի 7-14:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---