Թաթուլ Մանասերյան. Հայկական էկոնոմիկան նոր ազգային մոդելի կարիք ունի 20 դեկտեմբերի 2011 - 12:11 AMT PanARMENIAN.Net - Արդեն այսօր կարելի է խոսել Հայաստանի էկոնոմիկայի միտումների մասին, որտեղ, ընդհանուր առմամբ, 2010թ. համեմատ կա որոշակի ակտիվություն: Այդ մասին դեպկետմբերի 20-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը: «Հայաստանի էկոնոմիկան աչքի է ընկնում հակասական միտումներով և զարգացման նոր ազգային մոդելի կարիք ունի»,-հայտարարել է նա: Հեռանկարային ոլորտների թվում, որտեղ վերջերս դրական արդյունքներ են գրանցվել, տնտեսագետը նշել է էներգետիկան, որտեղ նույնիսկ ճգնաժամի պայմաններում հաջովեց աճ ապահովել: Բացի այդ, Թաթուլ Մանասերյանը նշեց Կենտրոնական բանկի հաջողություններն ու նրա վարած դրամավարկային քաղաքականությունը, որի շրջանակներում բարձրացավ գնաճի զսպման գործիքների օգտագործման արդյունավետությունը՝ տարվա արդյունքներով գնաճն ակնկալվում է 4 տոկոսի սահմաններում: Անդրադառնալով ֆինանսների նախարարության աշխատանքին՝ նա նշեց, որ նախարարության աշխատանքը օբյեկտիվ էր, արդյունքում նախապատրաստվեց առավել իրատեսական պետբյուջե: Թաթուլ Մանասերյանը հավելեց, որ կան որոշ արդյունքներ գյուղատնտեսության ոլորտում, «սակայն, մեր ակնկալիքները չարդարացան, քանի որ մենք ավելի լավ արդյունքի էինք սպասում»: Ըստ նրա, մյուս ոլորտներում, այդ թվում նաև շինարարության ոլորտում, ցավոք շարունակվում են նախորդ տարվա միտումները: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Արման Սահակյանը վերականգնել է պետությանը պատճառած 178 մլն դրամի վնասը Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է Սիմոնյանը՝ ՍԾՏՀԿ գլխավոր քարտուղարին․ Կարևորում ենք տարածաշրջանային գործակցությունը ԱԺ նախագահը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Բաքուն Շուշիում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողով կանցկացնի․ Էրդողանն էլ է մասնակցելու Հրապարակվել է գագաթնաժողովի ծրագիրը ՌԴ–ում ՀՀ դեսպանը Բելգորոդ է այցելել «Ցանկություն է առաջանում, որ այս ամենն ավարտվի որքան հնարավոր է շուտ»,–ասել է նա |