Թագուհի Ստեփանյան. Շտապ օգնությունը պետք է հիվանդին հասնի 7-12 րոպեում

Թագուհի Ստեփանյան. Շտապ օգնությունը պետք է հիվանդին հասնի 7-12 րոպեում

PanARMENIAN.Net - Շտապ բուժօգնության արդիականացման ծրագիրն այս տարի իրականություն է դարձել։ Այսօր լրագրողնեի հետ հանդիպմանը, խոսելով իրենց ձեռքբերումների ու առաջիկա անելիքների մասին, ասաց «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը։

«Այս տարի մենք թարմացրել ենք մեքենաների ողջ շարժակազմն ու նրանց սարքավորումները։ Վերապատրաստվել են մեր բոլոր աշխատակիցները՝ վարորդից մինչև բժիշկ»,- ասաց տիկին Ստեփանյանը՝ հավելելով, որ բարեփոխումներ տեղի են ունեցել ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում։ Արդիականացվել են օպերատորական ու կապի ծառայությունները։ Այս տարի վերանորգվել են Կենտրոնի, Ավանի ու Նուբարաշենի հենակետերը։ 2012-ին պլանավորվում է վերանորոգել նաև մյուս հենակետերը։

«Կանչի արձանագրումից ու փոխանցումից հետո շտապ օգնության մեքենաները հիվանդի մոտ են լինում 7-12 րոպեի ընթացքում։ Իսկ ուշացումները կարող են կապված լինել տվյալ հենակետում այդ պահին մեքենա չլինելու հետ, պիկ ժամերի հետ և այլն»,- նշեց Թագուհի Ստեփանյանը։

3  20.12.11 - "Շտապ բուժ. օգնություն" ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանի ասուլիսը
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---