Օպերային թատրոնում եկող տարի կլինեն բազմաթիվ պրեմիերաներ![]() PanARMENIAN.Net - Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը 2012 թ-ին հանդես է գալու մի շարք նոր բեմադրություններով: Այդ մասին մամլո ասուլիսի ժամանակ ասաց թատրոնի ղեկավար Կամո Հովհաննիսյանը: 2012 թ-ին հանդիսատեսի դատին կհանձնվի Բիզեի «Կարմեն», Պուչինիի «Բոհեմ» օպերաները, ինչպես նաև Չայկովսկու «Շչելկունչիկ» բալետը, որն ավանդաբար ներկայացվելու է Ամանորից առաջ: Վերաբեմադրվելու է նաև Ադանի «Ժիզել» բալետը: Բալետն, արդեն մի քանի տարի ընդգրկված է թատրոնի խաղացանկում, սակայն այս անգամ այն ներկայացվելու է նորովի, նոր դեկորներով և հագուստներով: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |