Թուրքիայում ավելի քան 20 լրագրող է ձերբակալվել![]() 20 դեկտեմբերի 2011 - 15:37 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ոստիկանությունը Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) գործունեությանը մասնակցության կասկածով ձերբակալել է մոտ 40 հոգու: Բոլորը ձերբակալվել են միաժամանակ յոթ քաղաքներում անցկացված օպերացիայի արդյունքում, հաղորդում է Associated Press-ը` հղում կատարելով թուրքական լրատվամիջոցներին: Firat գործակալության համաձայն, մոտ 25 բերման ենթարկվածներ լրագրողներ են: Բացի տեղական ԶԼՄ լրագրողներից, բերման ենթարկվածների թվում է նաև Agence France Presse ֆրանսիական գործակալության լուսանկարիչը: Ժամանակ առ ժամանակ Թուրքիայում նման այսպես կոչված հակաահաբեկչական օպերացիաներ են իրականացվում, որոնց ընթացքում բերման են ենթարկվում հայտնի հասարակական գործիչներ, իրավապաշտպաններ և լրագրողներ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |