Բոլոր խոշոր քաղաքաշինական նախագծերը Կենտրոնից և փոքր Կենտրոնից կտեղափոխվեն այլ շրջաններ

Բոլոր խոշոր քաղաքաշինական նախագծերը Կենտրոնից և  փոքր Կենտրոնից կտեղափոխվեն այլ շրջաններ

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը այցելել է Հայաստանի Ճարտարապետների միություն, հանդիպել միության անդամների հետ: Քաղաքապետարանից հայտնում են, որ կարևորելով կառույցի նշանակությունը քաղաքաշինության ոլորտում, քաղաքապետը համոզմունք է հայտնել՝ այսուհետ էլ քաղաքապետարանի և ճարտարապետների միության համագործակցության և համատեղ աշխատանքի արդյունքում լուծումներ կգտնեն բազմաթիվ խնդիրներ, քանի որ նպատակն ի վերջո Երևանին ու երևանցիներին ծառայելն է:

Խոսելով մայրաքաղաքի կառուցապատման մասին՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ նախատեսվում է բոլոր խոշոր քաղաքաշինական նախագծերը և այս ուղղությամբ կատարվող ներդրումները, Կենտրոնից և փոքր Կենտրոնից տեղափոխել այլ վարչական շրջաններ` այդպիսով իսկ ոչ միայն կթեթևանա կառուցապատման ծանրաբեռնվածությունը, այլև կապահովվի քաղաքի համաչափ զարգացումը:

Ընդգծելով ճարտարապետների պատասխանատվության աստիճանը հասարակության առջև՝ ճարտարապետների միության անդամները նշել են, որ իրենց բնագավառում սխալվել չի կարելի, այլապես հետևանքները անդառնալի կլինեն: «Մենք ժառանգել ենք շատ լավ քաղաք և պարտավոր ենք այն հասցնել սերունդներին: Մեր կրեդոն լինելու է քաղաքապետարանին աջակցելը և մեր քաղաքին ծառայելը», - նշել է Մկրտիչ Մինասյանը:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---