Արցախում մտադիր են զարգացնել ոսկերչական գործը20 դեկտեմբերի 2011 - 18:43 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 20-ին Մոսկվա քաղաքում այցելել է «Էստետ» ոսկերչական տուն, ծանոթացել ոսկերչական գործարանի աշխատանքային գործընթացին և հանդիպել կազմակերպության ղեկավար, Հայ ոսկերիչների միության նախագահ Գագիկ Գևորգյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում ոսկերչական գործի զարգացմանն առնչվող հարցեր: Երկրի ղեկավարը նշել է, որ Արցախը շահագրգռված է այս ոլորտի զարգացման մեջ և ակնկալում է «Էստետ» ոսկերչական տան ակտիվ մասնակցությունն այս գործում: Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ հսկայական ներուժ, փորձ և լայն միջազգային կապեր ունեցող այս կազմակերպության աջակցությունը նոր որակ կհաղորդի մեր հանրապետությունում ոսկերչական գործին: Հատուկ ուշադրություն է դարձվել Արցախում ոսկերչական դպրոցի հիմնադրմանը, ինչը ոլորտի զարգացման առաջնային նախապայմաններից մեկն է: Նախագահին ուղեկցում էին ԼՂՀ Նախագահի խորհրդական Արմեն Իսագուլովը, Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը և ՌԴ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |