Երևանում առաջին անգամ կայացավ «Մոդել ՅՈՒՆԵՍԿՕ» խորհրդաժողովը

Երևանում առաջին անգամ կայացավ «Մոդել ՅՈՒՆԵՍԿՕ» խորհրդաժողովը

PanARMENIAN.Net - ՅՈՒՆԵՍԿՕ-ի ասոցացված 10 դպրոցների շուրջ 60 աշակերտ մասնակցեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով Հայաստանի ազգային հանձնաժողովի և ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայի համատեղ ջանքերով Հայաստանում առաջին անգամ իրագործված «Մոդել ՅՈՒՆԵՍԿՕ» խորհրդաժողովին, որը կրում էր «Երեխաները հանուն միջմշակութային երկխոսության» խորագիրը:

Խորհրդաժողովի մասնակիցները հանդես եկան ՄԱԿ-ի անդամ պետությունների դեսպանների դերում և քննարկեցին կազմակերպության, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի օրակարգի երկու կարևորագույն թեմաներ` «Կրթություն հանուն կայուն զարգացման. հանդուրժողականության ուսուցում» և «Մարդու իրավունքներ. երեխաների թրաֆիքինգ»:

Խորհրդաժողովին ներկա էին ՀՀ կրթության և գիտության նախարարության, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, դպրոցների տնօրեններ և ուսուցիչներ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---