ՀՆԴԿԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱԴԻՐ Է ԽՈՇՈՐ ՆԵՐԴՐՈՒՄ ԿԱՏԱՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՍԿԵՐՉՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ26 նոյեմբերի 2003 - 21:40 AMT PanARMENIAN.Net - Ադամանդի մշակմամբ զբաղվող Հնդկաստանի "Ռոզիբլյու" խոշորագույն ընկերությունը մտադիր է 2004 թվականին Հայաստանի ոսկերչական ոլորտում 5 մլն ԱՄՆ դոլար ներդնել: Ինչպես տեղեկացրեց ընկերության հիմնադիրներից մեկը` Հարշադ Մետան, այդ նպատակով Հայաստան է ժամանել «Ռոզիբլյու» ընկերության աշխատակիցների մի խումբ, որն այցելել է տեղի մի շարք ոսկերչական ձեռնարկություններ: Նրա խոսքերով` տվյալ նախագծի իրականացման դեպքում ապրանքաշրջանառության տարեկան ակնկալվող ծավալները կկազմեն 15 մլն դոլար: Արտադրանքի իրացման հիմնական շուկան կդառնա ԱՄՆ-ը, թեեւ արտադրանքի որոշ մասը նախատեսված է նաեւ տեղական շուկայի համար: Նշենք, որ ընկերությունը Հայաստանում աշխատում է արդեն երեք տարի` երկրի ադամանդի մշակման ոլորտում կատարելով շուրջ 15 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ:![]() ![]() Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |