ԱՊԼ դիտորդների առաքելությունը կարող է Սիրիայում աշխատանքը սկսել մինչև այս տարվա վերջ20 դեկտեմբերի 2011 - 21:37 AMT PanARMENIAN.Net - Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) դիտորդների առաքելությունը կարող է Սիրիայում աշխատանքը սկսել մինչև այս տարվա վերջ: Այդ մասին հայտնել է համարաբական կազմակերպության գլխավոր քարտուղար Նաբիլ ալ-Արաբին: ՍԱՀ արտգործնախարար Վալիդ Մուալլեմը հաղորդել է, որ սիրիական էմիսարը Կահիրեում ստորագրել է արաբական դիտորդներին երկիր ուղարկելու մասին արձանագրությունը: Դիտորդները հետևելու են քաղաքական իրադրության զարգացմանը: Դա հնարավոր է դարձել փաստաթղթում մի շարք փոփոխություններ կատարելուց հետո, որոնց համաձայնել են և' Դամասկոսը, և' ԱՊԼ-ն, հաղորդում է itar-tass.com-ը: Ալ-Արաբիի խոսքով` արդեն դեկտեմբերի 21-ին Սիրիա կմեկնի առաջնային խումբը, որպեսզի նախապատրաստի մոտ 150 հոգուց բաղկացած հիմնական առաքելության այցը: «Ես որոշակի վստահությամբ կարող եմ ասել, որ մինչև հաջորդ շաբաթվա վերջ նրանք այնտեղ կլինեն»,- նշել է Լիգայի գլխավոր քարտուղարը: Ավելի վաղ ալ-Արաբին ընդգծել էր, որ դիտորդական խմբի մեջ ենթադրվում է ներառել դիտորդների ինչպես արաբական, այնպես էլ մահմեդական և «բարեկամական» երկրներից: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին |