Օրական ակտիվանում է 700 000 Android սարքավորում![]() 21 դեկտեմբերի 2011 - 11:12 AMT PanARMENIAN.Net - Android-ի գլխավոր տնօրեն Էնդի Ռուբինը հայտնել է, որ օրական ակտիվանում է 700 000 Android օպերացիոն համակարգով աշխատող սարք։ «Մենք հաշվում ենք յուրաքանչյուր սարքի ակտիվացումը մեկ անգամ։ Վերավաճառվող սարքերը չենք հաշվարկում։ Եվ ակտիվացում նշանակում է, երբ դու այցելում ես խանութ, գնում սարքը և ապա միանում համացանցին»,-նշել է նա։ Դեռևս 2011-ի հուլիսին այս վիճակագրությունը ցույց էր տալիս օրական 550 000 սարքի ակտիվացում։ Էնդի Ռուբինի խոսքով շաբաթական այս վիճակագրությունը աճում է 4,4%-ով։ Պետք է նշել, որ մի շարք վիճակագրական վերլուծական ծառայությունների խոսքով Android սմարթֆոնները կազմում են շուկայի 53%-ը, իսկ Apple-ը՝ 29%-ը։ Սակայն պլանշետների շուկայում, ըստ IDC վերլուծական ընկերության 2011-ի երրորդ եռամսյակի տվյալների, առաջատարը 61.5%-ով Apple-ի iPad պլանշետն է։ Սպասվում է, որ տարեվերջում Amazon-ի Kindle Fire պլանշետը առաջ կանցնի Apple-ից։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |