Հայաստանի շախմատի կանանց հավաքականը թիմային ԱԱ-ում կհանդիպի Հնդկաստանի հավաքականի հետ

Հայաստանի շախմատի կանանց հավաքականը թիմային ԱԱ-ում կհանդիպի Հնդկաստանի հավաքականի հետ

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 21-ին Մարդինում (Թուրքիա) կկայանա շախմատի կանանց աշխարհի թիմային առաջնության 4-րդ մրցափուլը:

Հայաստանի հավաքականը, որը 3-րդ մրցափուլում 0:4 հաշվով պարտություն է կրել Չինաստանից, կհանդիպի Հնդկաստանի հետ: Հնդկաստանի հավաքականը 9,5 միավորով երկրորդ տեղն է զբաղեցնում, իսկ հայկական ընտրանին 5,5 միավորով 6-րդ տեղում է: 10,5 միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորում է Չինաստանը:

Շրջանային համակարգով ընթացող մրցաշարը կավարտվի դեկտեմբերի 27-ին:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---