Նիկոլյա Սարկոզին հրաժարվել է խոսել Աբդուլլահ Գյուլի հետ Հայոց ցեղասպանության մասին![]() 21 դեկտեմբերի 2011 - 11:48 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզինհրաժարվել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ հեռախոսազրույցից, հաղորդում է CNN Turk հեռուստաալիքը: Գյուլը ցանկացել է անձամբ խոսել Ֆրանսիայի նախագահի հետ՝ ներկայացնելու համար իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի վերաբերյալ: Ելիսեյան պալատը իրազեկված էր, որ Գյուլը ցանկանում է անձամբ խոսել Սարկոզիի հետ, սակայն, խնդրանքը չի բավարարվել: Ինչպես հայտնել է աղբյուրը Թուրքիայի նախագահի աշխատակազմում, «մենք պատասխան չստացանք Սարկոզիից: Նա քաջություն չունեցավ խոսելու այդ հարցի շուրջ»: Երբ Գյուլի հարցումը մերժվեց, թուրք նախագահի կայքում անմիջապես հայտարարություն հայտնվեց, որով կոչ է արվում արգելափակել օրինագծի ընդունումը: Գյուլը հայտարարել է, թե Թուրքիան հուսով է, որ Ֆրանսիան չի զոհաբերի Անկարայի ու Փարիզի բազմամյա բարեկամությունը «մանր քաղաքական հաշվարկների համար»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |