ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԵԼ ԵՆ ՄԻ ՇԱՐՔ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ՀԱՅ-ՏԱՋԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

PanARMENIAN.Net - Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնովի Երեւան պաշտոնական այցի շրջանակներում երեկ կայացած հայ-տաջիկական բանակցությունների արդյունքներով ստորագրվել է մի շարք երկկողմ փաստաթղթեր: Մասնավորապես, կողմերը ստորագրել են միջկառավարական համաձայնագրեր` «Գաղտնի տեղեկատվության փոխադարձ պաշտպանման մասին», «Գիտության, տեխնիկայի եւ տեղեկատվության բնագավառում համագործակցության մասին» եւ «սեյսմիկ պաշտպանման ոլորտում համագործակցության մասին»: Ստորագրվել են նաեւ պայմանագրեր` «Բնապաշտպանական ոլորտում համագործակցության մասին» եւ «Շինարարական գործունեության իրականացման արտոնագրերի փոխադարձ ճանաչման մասին»: Հայաստանի եւ Տաջիկստանի նախագահների երեկ ընդունած համատեղ հայտարարության մեջ, մասնավորապես, բավարարվածություն է արտահայտվում` տարբեր ոլորտներում երկկողմ փոխգորակցության մակարդակի եւ քաղաքական հարաբերությունների կայունության կապակցությամբ: Երկրների ղեկավարներն ընդգծել են առեւտրա-տնտեսական ոլորտում երկկողմ փոխգործակցության ընդլայնման կարեւորությունը եւ արտահայտվել տնտեսական համագործակցության հայ-տաջիկական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքի սկսման անհրաժեշտության օգտին, որի առաջին նիստը նախատեսված է անցկացնել 2004 թվականի փետրվարին:
 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---