ՈՒԵՖԱ-ի մրցավարական կոմիտեն նշանակել է Եվրո-2012 12 գլխավոր մրցավարներին21 դեկտեմբերի 2011 - 12:09 AMT PanARMENIAN.Net - Նյոնում ՈՒԵՖԱ-ի մրցավարական կոմիտեն նշանակել է Եվրո-2012 12 գլխավոր մրցավարներին, որոնք կսպասարկեն Եվրո-2012 31 խաղերը Լեհաստանում և Ուկրաինայում: Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային խորհրդի (IFAB) որոշմամբ, որը սահմանում է ֆուտբոլի կանոնները, Եվրոպայի առաջնությունների պատմության մեջ առաջին անգամ մրցավարը կունենա լրացուցիչ օգնականներ: Եվրոպայի առաջնության խաղերը կսպասարկեն Ջունեյթ Չաքըրը (Թուրքիա), Յոնաս Էրիկսոնը (Շվեդիա), Վիկտոր Կոշշոին (Հունգարիա), Բյորն Քեյպերսը (Նիդերլանդներ), Ստեֆան Լանուան (Ֆրանսիա), Պեդրու Պրոենսան (Պորտուգալիա), Նիկոլա Ռիցցոլին (Իտալիա). Դամիր Սկոմինան (Սլովենիա), Վոլֆգանգ Շտարկը (Գերմանիա), Քրյեգ Թոմսոնը (Շոտլանդիա), Կառլոս Վելասկո Կարբալյոն (Իսպանիա) և Հովարդ Ուեբբը (Անգլիա): Չորրորդ մրցավարները կլինեն Մարցին Բորսկին (Լեհաստան), Թոմ Հարալդ Հագենը (Նորվեգիա), Պավել Կռալովեցը (Չեխիա) և Վիկտոր Շվեցովը (Ուկրաինա), հաղորդում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |