Մոտակա 3 տարում Mozilla-ի հիմնական որոնողական համակարգը կլինի Google Search-ը![]() 21 դեկտեմբերի 2011 - 12:26 AMT PanARMENIAN.Net - Mozilla ընկերությունը իր պաշտոնական բլոգում հայտնում է, որ կնքել է Google-ի հետ շահութաբեր համաձայնագիր երեք տարի ժամկետով։ Ըստ նոր համաձայնագրի, Google Search-ը շարունակելու է լինել Firefox բրաուզերի հիմնական որոնողական համակարգը։ Թե որքան է կազմել համաձայնագրի արժեքը, երկու ընկերությունները չեն հրապարակում։ Հենց երեկ թողարկվել է Mozilla Firefox բրաուզերի 9-րդ տարբերակը։ Նշենք, որ վերջերս Firefox բրաուզերին անցավ Chrome-ը։ Բրաուզերների համաշխարհային շուկայում Chrome-ին պատկանում է շուկայի 25.69%-ը, իսկ Firefox-ին շատ քիչ տարբերությամբ՝ 25.23%-ը։ Դե իսկ առաջատարը մնում է Internet Explorer-ը։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |