Ավանի անձնագրային ծառայության շենքը հիմնովին վերանորոգվել է

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 21-ին բացվեց ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Ավանի անձնագրային ծառայության հիմնանորագված շենքը:

Անձնագրային ծառայության շենքի հիմնանորոգումը, որը նախատեսված էր ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում իրականացվող բարեփոխումների ծրագրով, պայմանավորված է քաղաքացիների սպասարկման ժամանակակից մակարդակ ապահովելու անհրաժեշտությամբ:

Նախկինում ծառայությունում գործում էր ԱՎՎ համակարգչային ցանցին միացված 2 համակարգիչ. վերանորոգումից հետո հատկացվել է ևս 4 համակարգիչ: Նախկինում անձնագրավարները գործառույթներն իրականացնում էին ըստ իրենց կողմից սպասարկվող տարածքների, ներկայումս ծառայություն դիմած քաղաքացիները սպասարկվելու են ըստ իրենց անհրաժեշտ ծառայությունների` ավելի արագ և առանց ավելորդ քաշքշուկների:

Անձնագրային խմբում աշխատանքները կազմակերպվել են դահլիճի սկզբունքով` ապակեպատ աշխատանքային խցիկներով` քաղաքացիների սպասարկման թափանցիկությունն ապահովելու նպատակով:

Տեղադրվել է անձնագրային ծառայությունների մատուցման համար նախատեսված պետական տուրքերը, վարչական տուգանքները և այլ վճարներն ընդունող էլեկտրոնային վճարային տերմինալ, ինչի շնորհիվ քաղաքացիների սպասարկումը զգալիորեն արագացել է:

Բարեփոխումների արդյունքում զգալիորեն կբարձրանա քաղաքացիների սպասարկման մակարդակը և կբացառվեն կոռուպցիոն ռիսկերը:

Շենքի նորոգման և տեխնիկական վերազինման աշխատանքներն իրականացվել են ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության արտաբյուջետային միջոցների հաշվին` առանց պետական բյուջեի միջոցների ներգրավման:

Ընդհանուր ծավալով ծախսերը կազմել են 13.005,0 հազար դրամ, այդ թվում՝ շիննորոգման աշխատանքներ` 11.445,0 հազար դրամ, համակարգչային տեխնիկա` 728,0 հազար դրամ, գույք` 832,0 հազար դրամ:

2012 թ. ընթացքում արտաբյուջետային միջոցների հաշվին նախատեսվում է իրականացնել անձնագրային և վիզաների վարչության Մասիսի անձնագրային բաժանմունքի նոր մասնաշենքի կապիտալ շինարարության աշխատանքները:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---