2011-ին Youtube-ում դիտվել են ավելի քան 1 տրիլիոն տեսանյութեր

2011-ին Youtube-ում դիտվել են ավելի քան 1 տրիլիոն տեսանյութեր

PanARMENIAN.Net - Youtube տեսապորտալն իր պաշտոնական բլոգում հայտնել է տարվա ամփոփիչ վիճակագրական տվյալները։ 2011-ին Youtube-ում գրանցվել է ավելի քան 1 տրիլիոն տեսանյութերի դիտում։ 2010-ին այս թիվը կազմում էր 700 միլիարդ։

Համեմատության համար, 1 տրիլիոնը կազմում է աշխարհի յուրաքանչյուր մարդու համար 140 տեսանյութ։ Youtube-ը նաև բջջային դիտումների մեծ աճ է ունեցել ՝ 3 միլիարդ դիտում օրական։ Իսկ օգտագործողների տեսանյութերի վերբեռնումները կրկնապատկվել են համեմատած 2010-ի հետ։

Youtube-ը կազմել է նաև տարվա ամենաշատ դիտված տեսանյութերի տասնյակ ըստ կատեգորիաների՝ երաժշտական տեսահոլովակներ, նորություններ և այլն։ Օրինակ նորությունների կատեգորիայում ամենից շատ դիտվել էր Ճապոնիայի ցունամին։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---