2012թ-ի մարտին տեղի կունենա Ազգային կինոյի մրցանակաբաշխությունը

2012թ-ի մարտին տեղի կունենա Ազգային կինոյի մրցանակաբաշխությունը

PanARMENIAN.Net - Եկող տարվա մարտ ամսին կայանալու է Ազգային կինոյի մրցանակաբաշխությունը, այդ մասին մամլո ասուլիսին ասաց Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը: Այն իրականանալու է Հայաստանի ազգային կինոկենտրոնի ջանքերով: Նախապես հայտարարված մրցույթում ընտրվել է մրցանակաբաշխության մրցանակը, որը հանրությանը կներկայացվի հունվարին:

Ձևավորվել է նաև մրացնակաբաշխության ժյուրին, որը գլխավորելու է ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը: Ավարտվել է նաև մրցանակաբաշխության ընդունման հայտերի ժամկետը: Մրցանակի հանձնման արարողությունը կայանալու է մարտի 15-20-ը ընկած ժամանակահատվածում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---