Գևորգ Գևորգյանը բարձր է գնահատում անցած տարին Ազգային կինոկենտրոնի համար

Գևորգ Գևորգյանը բարձր է գնահատում անցած տարին Ազգային կինոկենտրոնի համար

PanARMENIAN.Net - 2011թվականը բարենպաստ տարի էր Հայաստանի ազգային կինոկենտրոնի համար: Ինչպես մամլո ասուլիսի ժամանակ նշեց կինոկենտրոնի ղեկավար Գևորգ Գևորգյանը, Հայաստանն ունի մշտական տաղավար Կաննի կինոփառատոնում, ինչը մեծ հնարավորություն է ընձեռնել հայ կինոգործիչներին միջազգային կինոշուկայում ներկայանալու համար: Այս տարի կինոկենտրոնի աջակցությամբ նկարահանվել է հինգ լիամետրաժ ֆիլմ: Դրանք են Արշալույս Հարությունյանի «Թափառում», Արտակ Իգիթյանի և Վահան Ստեփանյանի «Վանա ծովուն արշալույսը», Հարություն Ազարյանի «Ճանապարհին», Միքայել Վաթինյանի «Ժաննան և ձայները» և Արա Երնջակյանի «Հոբելյանական հաճախորդ» ֆիլմերը: Վերջին երկուսը դեռ չեն ներկայացվել հայ կինոսերներին:

Գևորգյանը հատուկ նշեց «Կինոաշուն» ծրագիրը, որը մեծ արձագանք ստացավ կինոսերների շրջանակներում: Ծրագրի շրջանակներում միայն 60.000 մարդ ծանոթացել է ծրագրին համացանցով: Ծրագիրը հայտարարել էր նաև գրախոսականների մրցույթ, որի արդյունքում ընտրվել էին լավագույն 5-ը և ստացել մրցանակներ ու դրամական պարգևներ:

Գևորգյանը հատուկ նշեց նաև «Նաիրի» կինոթատրոնի բացման փաստը, և հույս հայտնեց, որ այն կդառնա կինոմշակութային մեծ կենտրոն:

Կինոկենտրոնն, այս տարի մասնակցել է 14 միջազգային կինոփառատոնի, և եկող տարի նույնպես կշարունակի մասնակցել: Բացի դրանից, հրատարակվել են կինոգործիչների մասին պատմող 3 գիրք, որը նույնպես շարունակական բնույթ է կրելու եկող տարվա ընթացքում: Ազգային կինոկենտրոնը, ամնայն հավանականությամբ, կավարտի 7 ֆիլմերի նկարահանումները, որոոնց մեջ են նաև երիտասարդ կինոռեժիսորների աշխատանքներ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---