Ֆրանսիացի նախարար. Թուրքիան պետք է համարձակություն ունենա և ճանաչի Հայոց ցեղասպանությունը![]() ![]() PanARMENIAN.Net - Ֆրանսիայի եվրոպական գործերի նախարար Ժան Լեոնետտին Classique ռադիոյին ու Public Sénat հեռուստաալիքին տված հարցազրույցում կոչ է արել Թուրքիայի իշխանություններին ճանաչել Հայոց ցեղասպանությունը, գրում է Le Figaro-ն: Ըստ նախարարի, թուրքական իշխանությունները պետք է «ճանաչեն Ցեղասպանությունը որպես պատմական փաստ»: «Այսօր բոլոր երկրները պետք է համարձակություն ունենան առերեսվելու իրենց պատմության հետ: Հայոց ցեղասպանությունից ի վեր շուրջ 100 տարի է անցել, կազմակերպիչները մահացել են, Թուրքիային մնում է միայն խոստովանել Ցեղասպանության փաստը»,-ասել է Լեոնետտին: Դեկտեմբերի սկզբից Թուրքիայի իշխանությունները սպառնում են խզել հարաբերությունները Ֆրանսիայի հետ, եթե Ֆրանսիայի խորհրդարանն ընդունի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, որի շուրջ քվեարկությունը տեղի կունենա դեկտեմբերի 22-ին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |