Բրազիլիական Կամպինաս քաղաքը հաստատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը

Բրազիլիական Կամպինաս քաղաքը հաստատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը

PanARMENIAN.Net - Բրազիլիայի Սան Պաուլո նահանգի Կամպինաս քաղաքի քաղաքապետարանը պաշտոնապես տեղեկացրել է Բրազիլիայում ՀՀ դեսպանությանը, որ դեկտեմբերի 16-ին Կամպինասի քաղաքապետ Դ. Վիլագրան ստորագրել է Քաղաքային խորհրդարանի նոյեմբերի 20-ին ընդունած բանաձևը՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ:

Քաղաքապետի հաստատումից և դեկտեմբերի 19-ին «Դիարիո օֆիսիալ» պաշտոնաթերթում հրապարակվելուց հետո այն ստացել է օրենքի ուժ, համաձայն որի ապրիլի 24-ը կմտցվի քաղաքի հիշարժան տարեթվերի օրացույցի մեջ և յուրաքանչյուր տարի կնշվի որպես «1915 թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր»:

Կամպինասն ունի 1,2 մլն. բնակիչ, Սան Պաուլո նահանգի արդյունաբերական, գյուղատնտեսական և գիտամշակութային խոշոր կենտրոններից է, ունի փոքրաթիվ հայկական համայնք:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---