Le Monde. Սոցիալիստ պատգամավորները կողմ կքվեարկեն Ցեղասպանության մասին օրինագծին![]() ![]() PanARMENIAN.Net - Ֆրանսիայի Ազգային ժողովը, չնայած Անկարայի սպառնալիքներին, հինգշաբթի, դեկտեմբերի 22-ին կքննարկի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, գրում է Le Monde-ը: Այդպես, Ֆրանսիայի խորհրդարանի հետ կապի նախարար Պատրիկ Օլյեն հաստատել է դա, այն դեպքում երբ ԱԳ-ն զգուշացրել է Թուրքիային պատասխան միջոցներից, որոնք նա կարող է ձեռնարկել, օրինակ, առևտրի ոլորտում: Ավելին, ընդդիմադիր սոցիալիստների նախագահ Ժան Մարկ Էրոն հայտարարել է, որ նրանք կքվեարկեն հօգուտ օրինագծի: Ինչպես վերաբերում է Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանին ետ կանչելու հնարավորությանը, ապա նա կոչ է արել Անկարային հաշվի առնել Ֆրանսիայի հետ հարաբերությունները շարունակելու դրական կողմերը, մասնավորապես, հաշվի առնելով Սիրիայի, Իրանի, Միջերկրական միության հարցերը: Դեկտեմբերի սկզբից Թուրքիայի իշխանությունները սպառնում են խզել հարաբերությունները Ֆրանսիայի հետ, եթե Ֆրանսիայի խորհրդարանն ընդունի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, որի շուրջ քվեարկությունը տեղի կունենա դեկտեմբերի 22-ին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |