«ԱրմենՏել»-ի նոր «Ամանորյա իրարանցում» ակցիային մասնակցելով՝ հնարավոր է շահել նեթբուք և սմարթֆոն![]() 21 դեկտեմբերի 2011 - 17:04 AMT PanARMENIAN.Net - «ԱրմենՏել»-ը հայտարարում է «Ամանորյա իրարանցում» ակցիայի անցկացման մասին, որի շրջանակում յուրաքանչյուր շաբաթ Beeline բջջային ցանցի բաժանորդները, լիցքավորելով հաշվեկշիռը, կարող են շահել նեթբուք կամ սմարթֆոն: Մինչև 2012 թ-ի հունվարի 12-ը յուրաքանչյուր շաբաթ, ակցիայում մասնակցելու համար գրանցված և հաշվեկշիռը առնվազն 1000 դրամով լիցքավորած բաժանորդները հնարավորություն են ստանում շահելու Dell Latitude 2110 երկու նեթբուքերից մեկը, կամ Beeline Blade և Beeline U8500 քսան սմարթֆոններից մեկը: «Ամանորյա տոների նախաշեմին «ԱրմենՏել»-ը գործարկել է տոնական մի շարք ակցիաներ` մրցանակներով և նվերներով: Աժմ, պարզապես լիցքավորելով բջջայինի հաշվեկշիռը, յուրաքանչյուրը ստանում է հնարավորություն «ԱրմենՏել»-ից ստացած նվերով ուրախացնելու հարազատներին և մտերիմներին», - նշել է «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: «Ամանորյա իրարանցում» ակցիան հասանելի է ֆիզիկական անձ հանդիսացող Beeline բջջային ցանցի կանխավճարային համակարգի բաժանորդների համար: Ակցիային անվճար գրանցվելու համար անհրաժեշտ է բջջային հեռախոսից հավաքել *222# USSD-հրամանը, իսկ լիցքավորել հաշվեկշիռը կարելի է ցանկացած եղանակով, բացառությամբ «Բալանսի փոխանցում» ծառայությունից: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |