Պոլիտեխնիկում կբացվի թունաքիմիկատների մշակման և որակի վերահսկման լաբորատոր բազա

Պոլիտեխնիկում կբացվի թունաքիմիկատների մշակման և որակի վերահսկման լաբորատոր բազա

PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) ռեկտոր Արա Ավետիսյանը ստորագրեց գիտատեխնիկական համագործակցության պայմանագիր «Ագրոսայնս» գիտա-արտադրական ընկերության հետ։Այս պայմանագրով նախատեսվում է ՀՊՃՀ գիտական ստորաբաժանման ենթակառուցվածքում և քիմիական տեխնոլոգիաների ու բնապահպանական ճարտարագիտության ֆակուլտետում հիմնել էկոլոգիապես անվտանգ գյուղատնտեսական նոր թունաքիմիկատների և պատրաստուկային ձևերի ստացման տեխնոլոգիայի մշակման և որակի վերահսկման ժամանակակից լաբորատոր բազա։

Բացի դրանից ծրագրվում է իրականացնել համատեղ գիտաուսումնական ծրագրեր։ Լաբորատորիան ունենալու է գիտաուսումնական ստորաբաժանման բազայի կարգավիճակ։

«Այս համագործակցությամբ մենք թունաքիմիկատների ոլորտը լավ հիմքերի վրա կկանգնեցնենք։ Շատ կարևոր է, որ մեր գյուղատնտեսությունը օգտվի տեղական արտադրանքից»,-նշեց «Ագրոսայնս» ընկերության տնօրենը։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---